Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»    

27 հոկ 2025 11:33

Թրամփը հայտարարել է, որ շատ արագ կլուծի Աֆղանստան-Պակիստան ճգնաժամը

Թրամփը հայտարարել է, որ շատ արագ կլուծի Աֆղանստան-Պակիստան ճգնաժամըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «շատ արագ» կլուծի Աֆղանստան–Պակիստան ճգնաժամը, մինչդեռ երկու հակամարտող հարևանների միջև խաղաղ բանակցությունները շարունակվում են արդեն երկրորդ օրը, հաղորդում է Associated Press-ը։

Երկու երկրները ներգրավված են անվտանգության հարցերով սրված հակամարտության մեջ, և կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ արձագանքել է մյուսի ագրեսիային՝ այս ամսվա սկզբին տեղի ունեցած բախումների ժամանակ։ Դրանք վերջին տարիների ամենաարյունալի բախումներն էին։

Պակիստանը մեղադրում է Աֆղանստանին, որ աչք է փակում զինյալների վրա, որոնք հատում են սահմանը՝ հարձակումներ իրականացնելու համար։ «Թալիբան» շարժման ղեկավարները հերքում են այդ մեղադրանքները։

«Լսել եմ, որ Պակիստանն ու Աֆղանստանը սկսել են համագործակցել, – ասել է Թրամփը Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ – Բայց ես կփորձեմ դա շատ արագ լուծել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր