Կենդանակերպի, որ նշանները ֆինանսական հաջողություններ կունենան նոյեմբեր ամսին          Արտակարգ դեպք Երևանում, «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակաhարել է 57-ամյա մորաքրոջը       Նոյեմբերի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 հոկ 2025 15:31

Տեսանյութ.Լիքը բաների հետ հաշտ չեմ, իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ

Տեսանյութ.Լիքը բաների հետ հաշտ չեմ, իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմԱրամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վազգեն Սարգսյանն ուզում էր հասնել նրան, որ Հայաստանի բանակն իր սպառազինությամբ որևէ կերպ չզիջի Ադրբեջանին:

«Վազգեն Սարգսյանը համարում էր, որ տնտեսությունը հզորացնելով, Ադրբեջանից հետ չմնալով մենք կարող ենք ստատուս քվոն պահել։ Բայց նա միանշանակ կողմնակից էր, և այդ մասին կհաստատի Սամվել Բաբայանը, որ իրենք երկուսով մտել են Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ և ասել, թե մնացած 5 շրջաններով ինչ ուզում ես՝ կարող ես զիջել, բայց Քելբաջարն ու Լաչինը պահում ես, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո տալիս ենք նաև Քելբաջարը։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ նման տարբերակ չունի։

Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի մոտեցումներին՝ պահեցին, չպահեցին, հիմա հաշտ եմ, հաշտ չեմ... լիքը բաների հետ հաշտ չեմ, ձեր հարցերի հետ էլ հաշտ չեմ, իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ»,-ասաց Արամ Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր