Կենդանակերպի, որ նշանները ֆինանսական հաջողություններ կունենան նոյեմբեր ամսին          Արտակարգ դեպք Երևանում, «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակաhարել է 57-ամյա մորաքրոջը       Նոյեմբերի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 հոկ 2025 20:00

Տեսանյութ.Երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ փորձ արվեց՝ բռնվեցին, Փաշինյանի նկատմամբ արվեց՝ բռնվեցին, եթե ուզում են՝ կանխում են, եթե չեն ուզում, լինում է հոկտեմբերի 27

Տեսանյութ.Երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ փորձ արվեց՝ բռնվեցին, Փաշինյանի նկատմամբ արվեց՝ բռնվեցին, եթե ուզում են՝ կանխում են, եթե չեն ուզում, լինում է հոկտեմբերի 27Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, նկատում է, որ վերջին վեց տարիներին, ինչ վերաբացվել է «Հոկտեմբերի 27»-ի գործը, որևէ տեղաշարժ չի արձանագրվել դրա բացահայտման ուղղությամբ։

«Երբ 2019 թվականին դիմեցի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, նա ընդունեց ինձ, և ես անգամ հրապարակայնորեն ասացի՝ ահա՛, կարծես քաղաքական կամք կա։ Իսկ այսօր ասում եմ՝ քաղաքական կամքը չգիտեմ ուր է կորել, եթե երբևէ եղել է։ Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից սկսած՝ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Վերջին անգամ քննչականի պետ Արթուր Պողոսյանի հետ հանդիպել եմ այս տարվա ապրիլին։ Բազմիցս գրավոր դիմել եմ՝ խնդրելով հանդիպում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, բայց այդպես էլ հանդիպումը չի կայացել»:

Բախշյանը հիշեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասելով, որ դրանք մինչ օրս անպատասխան են մնացել։

«2023 թվականի Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը վարչապետ Փաշինյանն ասաց, որ այդ գործը վերաբացելը և պատվիրատուներին բացահայտելը Հայաստանի պատվի հարցն է։ Ասաց, որ սա կրակոց էր Հայաստանի պետության դեմ, և դրա բացահայտումը մեր երկրի արժանապատվության խնդիրն է։ Բայց 6 տարի անց դեռ ոչ մի առաջընթաց չկա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր