Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

28 հոկ 2025 13:13

Արմավիրի մարզում 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրման պատճառով 36 ոչխար է հոսանքահարվել ու uատկել

Արմավիրի մարզում 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրման պատճառով 36 ոչխար է հոսանքահարվել ու uատկելԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխաների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած ևս 24 ոչխար: 

Տեղում հավաքված մի քանի գյուղացիներ ասում էին, որ բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ, քաղաքացիներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում նրանք նույնպես կհոսանքահարվեին: 

Հովիվներից մեկն էլ ասում էր, որ ինքը լավ է՝ զգացել է, որ հոսանքի լարը պոկվել ու ընկել է, և տեսել է, թե ինչպես է մի քանի ոչխարների բերաններից փրփուր դուրս գալիս ու քանի որ զգացել է, որ կա վտանգ ու էլեկտրամատակարարումը դադարեցված չի, հեռու է գնացել պոկված լարերից: 

Ընդհանուր եղել է 3 եղբայրներին պատկանող 1,067 ոչխար, որոնց մեծ մասը մայրացու է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր