Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

30 հոկ 2025 11:38

Մասիս-Երևան ավտոճանապարհին այրվել է «ZIL» մակնիշի բեռնատար

Մասիս-Երևան ավտոճանապարհին այրվել է «ZIL» մակնիշի բեռնատարՀոկտեմբերի 30-ին, ժամը 03։43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհի առաջին կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։56-ին, մարվել՝ 04։10-ին: Այրվել է բեռնատարի խցիկի և շարժիչի հատվածը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր