Հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ          Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է       Մերձավանում խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

31 հոկ 2025 13:42

Միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու որոշումը կխաթարի Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու փորձերը

Միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու որոշումը կխաթարի Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու փորձերըԱՄՆ վարչակազմի կողմից միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու որոշումը կխաթարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ առաջադրվելու համար, ասվում է The Washington Post (WP)-ի հոդվածում՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Թերթը նշում է, որ այս հայտարարությունները Թրամփի վարչակազմը կարող է օգտագործել որպես լծակ Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի վերահսկման շուրջ բանակցություններում:

«Այնուամենայնիվ, նման սրացումը կարող է խաթարել Թրամփի վերջին քայլերը՝ ամրապնդելու իր՝ որպես «խաղաղության նախագահի» կերպարը, քանի որ նա պայքարում է Նոբելյան խաղաղության մրցանակի համար և ձգտում է մեղմել լարվածությունը Միացյալ Նահանգների գլխավոր աշխարհաքաղաքական մրցակցի հետ»,-նշվում է հոդվածում:

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: ԱՄՆ վարչապետը չի մանրամասնել, թե ինչ տեսակի փորձարկումների մասին է խոսքը, կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում:

Հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը կհանձնվի Վենեսուելայի նախկին ընդդիմադիր պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյին։ Ավելի ուշ Թրամփը կատակել է, որ ակնկալում է մրցանակը ստանալ 2026 թվականին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր