Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր       ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել    

05 նոյ 2025 20:09

Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջnւկային փորձարկումների աշխատանքների հնարավոր մեկնարկին

Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջnւկային փորձարկումների աշխատանքների հնարավոր մեկնարկինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն։

ՌԴ նախագահը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Անվտանգության խորհուրդը վերլուծել է ԱՄՆ իշխող շրջանակներում արված հայտարարությունները։

Պուտինը նաև հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կողմերը որոշեն անցկացնել միջուկային փորձարկումներ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ պայմանագրից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր