Անահիտ Մանասյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
Նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմում կատարվող հանակարգային փոփոխությունները, աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, մասնավորապես՝ արդյունավետության բարձրացմանն ու ներքին համակարգերի կատարելագործմանն ուղղված նոր մոտեցումները։
Պաշտպանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս կարճ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ հստակ արդյունքներ ապահովելու նպատակով։
Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։
