«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

11 նոյ 2025 15:16

Աշտարակում բեռնատարն անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին

Աշտարակում բեռնատարն անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ նոյմեբերի 11-ին, վրաերթի տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիս Հ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկ Հ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների և պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ում այնուհետև տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր