Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին, վարորդը մшհացել է       Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին    

16 նոյ 2025 11:35

20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել Մարց գետում, կա վիրшվոր

20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել Մարց գետում, կա վիրшվորԱյսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Մարց բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Մարց բնակավայրի ցուցանակին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գետում հայտնված գլանատակառում (ցիստեռ) եղել է 20 տոննա հեղուկ գազ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր