«Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին          ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Պակիստան մասնակցելու Իրանի հետ բանակցություններին       Ադրբեջանն 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան    

16 նոյ 2025 16:11

Քրեական գործեր են հարուցվել, բոլոր հաղորդումները ՔՊ-ին է վերաբերում

Քրեական գործեր են հարուցվել, բոլոր հաղորդումները ՔՊ-ին է վերաբերումՎաղարշապատում ընտրությունների ժամանակ արձանագրվել են ընթացակարգային երեք խախտումներ, վիճաբանության երկու դեպք, ընտրողների կազմակերպված տեղաշարժի երեք դեպք, միտումնավոր բաց քվեարկության մեկ դեպք, սպառնալիքի մեկ դեպք, հանձնաժողովի ղեկավարի անգործության մեկ դեպք, գրանցամատյանի էական թերություններով լրացման չորս դեպք, քվեարկության կտրոնի ժամանակավոր հափշտակության մեկ դեպք, որը չի գնահատվել որպես հանցագործության դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը: 

Իոաննիսյանը նշեց, որ հայտնաբերվել է նաև քարոզչության արգելքի խախտում` «Հանրապետության» կուսակցության պաշտոնական էջի կողմից յոթ դեպք, աֆիլացված էջերի կողմից`  «Հայրենիք», ՔՊ և «Հաղթանակ» դաշինքի մասով: Իոաննիսյանը նշեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել:Հաղորդումներից մեկը վերաբերում է համայնքապետարանի կողմից ՔՊ պաստառներ փակցնելու, մեկը` գովազդների հետ կապված: Քարոզչության և բարեգործության մեկտեղման հետ կապված ևս երեք հաղորդում է ներկայացվել: Ներկայացված բոլոր հինգ հաղորդումներն էլ ՔՊ-ին են վերաբերում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր