Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

17 նոյ 2025 14:06

«Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը». Զախարովան պատասխանել է Գերմանիայի պաշտպանության նախարարին

«Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը». Զախարովան պատասխանել է Գերմանիայի պաշտպանության նախարարինՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի այն պնդումը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականի վերջը, հաղորդել է ТАСС-ը։

«Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը», - հայտարարել է Զախարովան։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարել է, որ սկզբում ենթադրվում էր, որ զինված հակամարտությունը կսկսվի 2029 թվականին, սակայն որոշ ռազմական փորձագետներ այժմ կարծում են, որ այն կարող է տեղի ունենալ արդեն 2028 թվականին:

«Որոշ ռազմական պատմաբաններ նույնիսկ կարծում են, որ մենք անցկացրել ենք մեր վերջին խաղաղ ամառը», - նշել է Պիստորիուսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր