Նոյեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը       Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համար    

17 նոյ 2025 15:08

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից, ՀԾԿՀ որոշում կայացրեց

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից, ՀԾԿՀ որոշում կայացրեցԴադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։

Մենք ընդամենը դադարեցրեցինք ՀԷՑ-ի  լիցենզիան,  բայց դրան պետք է հաջորդեն գործընթացներ։ Այս մասին ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքից վերցնել այդ սեփականության իրավունքը»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր