Նոյեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը       Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համար    

17 նոյ 2025 21:08

Արտաշատի խճուղում բшխվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը, կա վիրшվոր

Արտաշատի խճուղում բшխվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը, կա վիրшվորԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գրիգոր Վ․-ի վարած թիվ 22 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Հայկ Ս․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր