Նոյեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը       Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համար    

18 նոյ 2025 14:11

Պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, հիմա ամբողջ թիմով լինելու էինք կալանավայրում

Պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, հիմա ամբողջ թիմով լինելու էինք կալանավայրում«Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրայնը դեռևս չի հրավիրվել հարցաքննության, իր տանը խուզարկություն տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրգործ է հարուցված։ 5 անձ են, որոնցից 3-ին ես չեմ ճանաչում, շփման մեջ չեմ եղել այդ մարդկանց հետ։ Մեր ընտրողներից են, վաղարշապատցիներ են։ Փորձում են ինչ-որ քրգործերի միջոցով երևի թե մարդու փնտրել, որը սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, ինչը չեն կարողանում և չեն կարողանալու գտնել, որովհետև նման բան չկա։ Մեր թիմի ավագանու ցուցակից Դավթյան Արմենի, Գևորգյան Կարենի, Գևորգյան Տիգրանի տներում են խուզարկություն իրականացրել և էլի մի քանի հոգու, որոնց անձնապես չեմ ճանաչում: Ես պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, հիմա ամբողջ թիմով լինելու էինք կալանավայրում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպցել այն մտքի հետ, որ չնայած նրան իրենք միանձնյա իշխանությամբ են գալու Վաղարշապատում, որ կա թիմ, որը 10.000 ձայն է ստացել Վաղարշապատ խոշորացված համայնքում։ իրենք իրենց հաշվարկներում նայում են, մոտ 5-6 ամիս հետո լինելու է ԱԺ ընտրություններ, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին շարունակել սևացնել, այն ամենն ինչ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին, ինչն իրենց մոտ չստացվեց»,-ասել է Սևակ Խաչատրյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր