Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

18 նոյ 2025 15:02

ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին կդիմի ՌԴ-ին՝ Գևորգ Կոստանյանի ու Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին կդիմի ՌԴ-ին՝ Գևորգ Կոստանյանի ու Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։

ԱԺ-ում Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործի հետ կապված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեղադրվում են հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունը, ըստ էության, խեղաթյուրելու դրվագներով, դրանք մարտի 1-2-ի գործողությունների հետ փոխկապակցված չեն, փոխկապակցված են հետագայում կատարված դիրքային չարաշահումների հետ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր