Քահանաները գրառումներով հավատարմություն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին          Ով միանում է տիրադավությանը, խախտում է Սուրբ Խորանի ուխտը       Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ մի քանի քահանաներ․ նրանք այլևս աստվածային պшտժի ներքո են    

18 նոյ 2025 15:35

Ստամբուլում կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև

Ստամբուլում կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջևԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից;

Այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջեւ կառուցողական երկխոսության կարեւորությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր