Որն է Լիդյայի կալանքը երկարաձգելու իրական պատճառը․ «Հրապարակ»          Ադրբեջանցի լրագրողների էին Հայաստան հրավիրել, սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։․«Հրապարակ»       Որ ասում եմ` ես, Արուսն էլ հետս է․ «Հրապարակ»    

22 նոյ 2025 09:26

Ադրբեջանցի լրագրողների էին Հայաստան հրավիրել, սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։․«Հրապարակ»

Ադրբեջանցի լրագրողների էին Հայաստան հրավիրել, սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։․«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն արտերկիր գործուղումներին միայնակ չի մեկնում` անկախ երկրից ու գործուղման նպատակից․ նրա կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանն ուղեկցում է նրան։ Օրինակ, վերջին վոյաժը դեպի Ֆրանսիա էր։ Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Նախարարի կինն ամուսնուն ուղեկցում էր նաեւ ԱՄՆ այցի ժամանակ։ Ի դեպ, ԲՏԱ նախարարությունը Ֆրանսիա այցից լուսանկարներ է հրապարակել, սակայն որեւէ լուսանկարում Լյուսին չի երեւում։

Ամուսինները սոցկայքերի իրենց էջերում էլ շրջագայություններից լուսանկարներ ու տեղեկություններ չեն հրապարակում։ Սակայն այս այցի պատճառով ստիպված են եղել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Արեւմտահայերեն լուրերի շաբաթվա ամփոփումը, որը վարում է Լյուսին, այլ ֆորմատով եթեր հեռարձակել։ Եթե բոլոր հաղորդումներում  տաղավարային ձեւաչափով էր նա լուրերը վարում, նախորդ կիրակի լուրերը հեռարձակվել են նյուզբլոկով՝ առանց հաղորդավարի մասնակցության։

Մենք ԲՏԱ նախարարություն հարցում արեցինք, թե ինչ հիմունքներով է այլ համակարգում աշխատող կինն ուղեկցում նախարարին: Մեզ պատասխանել են․ «Նախարարի կինը ոչ բոլոր այցերին է ուղեկցել նախարարին, իսկ ուղեկցելու դեպքում նրա ներկայությունն ապահովվում է բացառապես սեփական միջոցներով։ Ինչ վերաբերում է վերջին՝ Գրենոբլ կատարած այցին, ապա, այո՛, նախարարի կինն ուղեկցել է նրան, եւ այդ այցը եւս իրականացվել է բացառապես նրա անձնական միջոցներով։ Նշենք, որ այցի շրջանակում որեւէ ձեւաչափով պաշտոնական հանդիպումներին անգամ նա մասնակցություն չի ունեցել: Հարկ ենք համարում ընդգծել նաեւ, որ նախարարությունը փոխհատուցում է միայն նախարարության աշխատակիցների գործուղումների ծախսերը»: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 22 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր