Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

22 նոյ 2025 16:25

Ահասարսուռ դեպք․ Արմավիրում մայրը և տատը մեղադրվում են արտաամուսնական կապից ծնված երեխային խեղդամաh անելու համար

Ահասարսուռ դեպք․ Արմավիրում մայրը և տատը մեղադրվում են արտաամուսնական կապից ծնված երեխային խեղդամաh անելու համարՄայրը և տատը մեղադրվում են արտաամուսնական կապից հետո ծնված երեխային անզգուշությամբ խեղդամահ անելու համար, Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 22-ին հայց է ներկայացրել դատարան։

Այս մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Մ․ Բ․-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա, անզգուշությամբ կյանքից զրկել է իր դստեր Լ․ Շ․-ից ծնված երեխային:

Մ․ Բ․-ի դուստրը՝ Լ․ Շ․-ն, 2024 թվականի հունիս ամսին տեղեկացել է, որ արտաամուսնական կապի արդյունքում հղիացել է: 2024 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, լինելով 34-35 շաբաթական հղիության վիճակում, տանը վաղաժամ սկսված ծննդաբերության հետո Մ․ Բ․-ի օգնությամբ լույս աշխարհ է բերել արական սեռի երեխա:

Ծննդաբերությունից մոտ մեկ ժամ անց, երբ երեխան արտասվել է և ձայներ է հանել, Լ․ Շ․-ն, սենյակում լինելով միայնակ և գտնվելով հոգեճնշող վիճակում, երեխային փաթաթել է ջինսե տաբատով և խեղդամահ անելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար փորձել է կյանքից զրկել, ապա կարծելով, թե երեխան մահացել է. նրան հանձնել է Մ․ Բ․-ին և ասել, որ տանի գցի զուգարանը:

«Մ․ Բ․-ն․, կարծելով, թե երեխան մահացած է, այն պայմաններում, երբ պարտավոր էր և կարող էր նախատեսել երեխայի ողջ լինելու հանգամանքը և իր արարքի վտանգավոր հետևանքի առաջացման հնարավորությունը, տարել և նետել է երեխային հողամասի տարածքում զուգարանը՝ արդյունքում շնչառական անցքերի և ուղիների օտարածին գորշադեղնադարչնավուն կղանքանման չտարբերակվող զանգվածներով փակվելու (օբտուրացիայի) հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությամբ անզգուշությամբ կյանքից զրկելով երեխային»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ։

2025 թվականի հունվարի 03-ին՝ երեխայի դին հայտնաբերվել է քրեական վարույթի շրջանակներում՝ կատարված դեպքի վայրի զննության արդյունքում:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

2025 թվականի օգոստոսի 27-ին դատարանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին, ևս մեկը՝ հոկտեմբերի 18-ին։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է 2026 թվականի մարտի 2-ին, 16։00-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր