Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

24 նոյ 2025 13:14

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն․ Արա Զոհրաբյան

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն․ Արա ԶոհրաբյանԱյս բարձրաստիճան հոգևորականները շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն այն բարի հովիվը չէ, որն իրականում ուզում է Եկեղեցին մաքրել: Նա բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի պառակտի նաև Եկեղեցին:

Եկեղեցին մեր միջնաբերդն է՝ ազգային ինքնության միջուկը: Հետևաբար հասել ենք այս հակազգային գործընթացի գագաթնակետին (կուլմինացիային):

Եթե եպիսկոպոսի կարգավիճակ ունեցող անձինք այս պարզ իրողությունները չեն գիտակցում և եթե Քրիստոսի լույսը և դրվածքը իրենց համար ավելի կարևոր չէ, քան աշխարհիկ որևէ բան, ապա ուրեմն թող բացահայտվեն, որ իրապես մաքրվի մեր Սուրբ Եկեղեցին:

Ինչ վերաբերում է Կաթողիկոսի անվան հետ կապված շահարկումներին, ապա աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի խառնվել Եկեղեցու ներքին գործերին: Ինչպես գրված է Պողոս առաքյալի Առաջին Թուղթը Կորնթացիներին 6:1-2-ում՝ «Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2 չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը:»:

Պարզ հարց է ծագում՝ ինչու եք Ձեր հոգևոր հոր կամ հոգևոր եղբայրների հետ կապված հարցը դրել Հայ Եկեղեցու պատմությունը կրթական ծրագրերից հանած, Եկեղեցու նկատմամբ հարկային խիստ քաղաքականություն սահմանելու մտադրություն հայտնած, ձեր հոգևոր եղբայրներին կալանավորած և եկեղեցու ներքին գործերին միջամտող իշխանության առջև:

Հ.Գ. Ինչ վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի այն խոսքին, որ նա իբրև դեմ է քվեարկել նախկին տեր Արամի վերաբերյալ որոշման կայացմանը, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր