Տեսանյութ․Հարձակում ԱԱԾ-ի վրա, քաղաքացին փորձել է հրկիզել շենքը          Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կողաշրջված հայտնվել է ջրատարում, կա 4 վիրшվոր       Մարտի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 նոյ 2025 20:00

Արագածոտնի մարզում բшխվել են «Opel»-ը, «Mercedes»-ը և «Daewoo»-ն, վերջինը հայտնվել է քարերի վրա․ կա վիրшվոր

Արագածոտնի մարզում բшխվել են «Opel»-ը, «Mercedes»-ը և «Daewoo»-ն, վերջինը հայտնվել է քարերի վրա․ կա վիրшվորԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քարերի վրա, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է, նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր