Կենդանակերպի այս նշանների համար կլինի առաջընթաց, երջանկությունը գալիս է նրանց մոտ          Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»       Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց, ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով    

26 նոյ 2025 17:15

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովի արդյուքների մասին

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովի արդյուքների մասինՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:

Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։

Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր