Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա
Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց Պատրիարքության հաղորդագրությունից։«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաեւ Նորին Ամենապատվությունը:
Մեր Հոգեւոր Պետը վաղն առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք եւ կմասնակցի ընդունելությանն ու նույն գիշերը կվերադառնա Աթոռ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
