Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

27 նոյ 2025 16:01

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց, կկիրառվի վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց, կկիրառվի վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ«Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ` Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։

Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։

Հիշեցնենք՝ դատարանը նախորդ նիստին՝ նոյեմբերի 20-ին, որոշել էր Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:

Այս գործով 18 մեղադրյալ կա։ Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր