«Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի          Երևանում բախվել են «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ       Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր    

28 նոյ 2025 20:34

Կրшկոցներ են հնչել Երևանում․ հրшզենային վնшսվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քրեшկան պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը՝ Դավիթ Իսպիրյանը

Կրшկոցներ են հնչել Երևանում․ հրшզենային վնшսվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քրեшկան պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը՝ Դավիթ ԻսպիրյանըԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»  է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Այս պահին քրեական ոստիկանները պարզում են, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է և կան տեղեկություններ, որ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց։ Այդ տեղեկությունը քրեական ոստիկանները նույնպես պարզում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր