Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

30 նոյ 2025 20:21

Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է խոտածածք տարածք

Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է խոտածածք տարածքՆոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։

Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր