Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

02 դեկ 2025 14:12

Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ

Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջՌուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խնդիր է որակել ուկրաինական կարգավորման շուրջ եվրոպական կողմի հետ երկխոսության բացակայությունը և եվրոպացիների կողմից Ռուսաստանին այս հարցում լսելու դժկամությունը։ Այս մասին Կրեմլի խոսնակը հայտարարել է հնդկական լրատվամիջոցների համար Նյու Դելիում կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք չենք շփվում եվրոպացիների հետ։ Մենք երկխոսություն չենք ունենում, ոչ մի խոսք։ Ինչպե՞ս կարող եք իմանալ ձեր գործընկերների դիրքորոշումները նման բարդ հարցի վերաբերյալ, եթե չեք շփվում միմյանց հետ։ Սա մեր ամենամեծ խնդիրն է», - ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Հնդկաստանի հետ հակառակն է։

«Հնդկաստանը լսում է մեզ, փոխըմբռնում կա: Մենք դա գնահատում ենք», - հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր