Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

05 դեկ 2025 21:21

Գյումրու քաղաքապետարանում եչկու անձ է ձերբակալվել

Գյումրու քաղաքապետարանում եչկու անձ է ձերբակալվելԳյումրու քաղաքապետարանում 2 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ձերբակալությունն իրականացվել է զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործի շրջանակում։

«Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են»,– հայտնեցին կառույցից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գործով անցնող անձանցից մեկը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը, որն արդեն կալանքի տակ է, մյուսը` մյուս փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որին իրավապահները բերման են ենթարկել, սակայն չեն ձերբակալել։ Ձերբակալվել են կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և խորհրդական Կարապետ Ղուկասյանը։

«Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Սպարտակ Վարդանի Ղուկասյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 327֊րդ հոդվածի 1֊ին մասով, 46֊452֊րդ հոդվածի 2֊րդ մասով և 46֊452֊րդ հոդվածի 3֊րդ մասով, Կարապետ Գագիկի Ղուկասյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 327֊րդ հոդվածի 1֊ին մասով, 46֊452֊րդ հոդվածի 2֊րդ մասով, 46֊452֊րդ հոդվածի 3֊րդ մասով և 441֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետով, Ավետիս Գուրգենի Առաքելյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 327֊րդ հոդվածի 1֊ին մասով, 46֊452֊րդ հոդվածի 2֊րդ մասով, 46֊452֊րդ հոդվածի 3֊րդ մասով և 441֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետով և Արտյոմ Արտուշի Մկրտչյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 327֊րդ հոդվածի 1֊ին մասով և 441֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետով»,-Tert.am-ին հայտնեցին դատախազությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր