Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության          Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ       Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ    

09 դեկ 2025 19:41

Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Ն. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գ. Մանուկյանի նկատամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով և տնային կալանք: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը:
 
Վերջինը ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր