Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

10 դեկ 2025 11:43

Քանի որ հարցը բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, կարճ կլինեմ` ես պատրաստ եմ

Քանի որ հարցը բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, կարճ կլինեմ` ես պատրաստ եմՈւկրաինայում ընտրությունների հարցը առաջին հերթին կախված է մեր ժողովրդից, այլ ոչ թե այլ երկրների ժողովուրդների, մեր գործընկերների նկատմամբ ամենայն հարգանքով: Քանի որ այս հարցը բարձրացնում են Միացյալ Նահանգների նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ: Հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«Անկեղծորեն կասեմ, որ պատրաստ եմ ընտրություններին։ Ես լսել եմ ակնարկներ, որ մենք կառչում ենք իշխանությունից, կամ ես անձամբ կառչում եմ նախագահական աթոռից և այդ պատճառով պատերազմը չի ավարտվում: Վաղը ես կլինեմ Ուկրաինայում և սպասում եմ մեր գործընկերներից և օրենսդիրներից առաջարկներ իրավական փոփոխությունների վերաբերյալ, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել ռազմական իրավիճակում: Ես խնդրում եմ Միացյալ Նահանգներին Եվրոպայի հետ միասին ապահովել քվեարկության անվտանգությունը: Եթե դա արվի, Ուկրաինան կկարողանա ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր