Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

10 դեկ 2025 17:21

Եվրոպական բյուրոկրատիան զբաղված է այլ երկրների ժողովրդավարական գործընթացներին միջամտելով

Եվրոպական բյուրոկրատիան զբաղված է այլ երկրների ժողովրդավարական գործընթացներին միջամտելովՍեփական տնտեսական խնդիրների հաղթահարման վրա կենտրոնանալու փոխարեն, եվրոպական բյուրոկրատիան զբաղված է այլ երկրների ժողովրդավարական գործընթացներին միջամտելով, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Պարզ վիճակագրություն. 2008 թվականին ԵՄ-ի բաժինը համաշխարհային տնտեսությունում կազմում էր 30%, հիմա՝ 17.5%։ 2008 թվականին Չինաստանի տնտեսությունը կազմում էր 4 տրիլիոն դոլար, իսկ հիմա՝ մոտավորապես 18 տրիլիոն դոլար, ինչը նշանակում է, որ այն հասել է ԵՄ-ին, որը մնացել է լճացած։ Իսկ ԱՄՆ տնտեսությունը, որը կազմում էր 15 տրիլիոն դոլար, այժմ աճել է մինչև գրեթե 30 տրիլիոն դոլար», - ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով` եվրոպական բյուրոկրատիան չի սիրում միջամտել իր գործերին, չնայած նրանք շատ ակտիվորեն միջամտում են Վրաստանի գործերին։

«Նրանք ոչ միայն միջամտում են, այլև փորձում են խոչընդոտել երկրի զարգացմանը, ինչը շատ տխուր երևույթ է»,- ընդգծել է վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր