«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

11 դեկ 2025 10:46

Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստինԵվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է: Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և  հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնենք: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչու կայացնենք»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում նշեց՝ Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:

«Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա: Հիմա կա՞ անհամատեղելիություն, թե չկա, ակնհայտորեն  չկա, որովհետև երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում: Երբ որ կգա այն կետը, որ հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք ինչ որոշում կայացնենք: Եվ այն որոշումը, որը կբխի ՀՀ պետական շահերից՝ կկայացնենք»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր