ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անպատասխանատու հայտարարություններ է անում, պարզապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանի հետ պատերազմին պատրաստվելու անհրաժեշտության մասին խոսքերը։«Մենք, փառք Աստծո, մեծացել ենք մի երկրում, որտեղ խնամքով պահպանում ենք հիշողությունն այն մասին, թե ինչ հաջողվեց անել Եվրոպան ֆաշիզմից փրկելու համար»,-նշել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ թիրախը։
Նա նշել էր, որ դաշինքի չափազանց շատ անդամներ «չեն զգում իրավիճակի հրատապությունը» և կարծում են, որ «ժամանակը մեր օգտին է»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել էր, որ դաշնակիցների պաշտպանական ծախսերը և արտադրությունը պետք է արագ աճի, և որ նրանց զինված ուժերը պետք է ունենան անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ամեն ինչ։
Ռյուտեն հավելել էր․ «Հակամարտությունը մեր շեմին է»։ Նա կոչ էր արել ՆԱՏՕ-ի երկրներին միասնության և վճռականության, ինչպես նաև պաշտպանության մեջ ներդրումներ անել։
