Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

15 դեկ 2025 18:27

ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը, որոշումն իրականացնելու ցանկացած փորձ լուրջ պառակտում կառաջացնի Եվրոպական Միության ներսում.Euroactive

ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը, որոշումն իրականացնելու ցանկացած փորձ լուրջ պառակտում կառաջացնի Եվրոպական Միության ներսում.EuroactiveԵվրոպական հանձնաժողովի կողմից Ուկրաինայի համար «ռեպարացիոն վարկի» անվան տակ ռուսական ակտիվների բռնագրավման ծրագրին դեմ արտահայտվող ԵՄ երկրների թիվը հասել է յոթի, և այս որոշումն իրականացնելու ցանկացած փորձ լուրջ պառակտում կառաջացնի Եվրոպական Միության ներսում, հայտնում է Բրյուսելում գործող Euractiv պորտալը։

Նշվում է, որ Բելգիային, Հունգարիային և Սլովակիային, որոնք սկզբում դեմ էին նախագծին, այժմ միացել են Իտալիան, Բուլղարիան, Մալթան և Չեխիան: Euractiv-ը պնդում է, որ վերջին չորս երկրները դեմ են Եվրահանձնաժողովի ծրագրին իրենց կառավարությունների դիրքորոշումների պատճառով, որոնք ակտիվորեն աջակցում են Թրամփի վարչակազմին, որը կարծում է, որ ռուսական ակտիվների բռնագրավումը կարող է խաթարել Ուկրաինայում արագ կարգավորման հեռանկարները:

Պորտալի տվյալներով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան պետք է որոշի՝ հրաժարվի՞ ծրագրից, թե՞ շարունակի առաջ մղել այն հինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում՝ նշելով, որ երկու տարբերակներն էլ լուրջ քաղաքական վնաս կպատճառեն ԵՄ-ին և կսպառնան այն քաղաքականապես բաժանել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր