Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

18 դեկ 2025 10:07

4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ «Հրապարակ»

4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամ` երկու կին, մանդատը վայր են դրել, հայտնելով, որ պատճառն անձնական է: Նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստին մասնակցելու պարտադրանք է եղել: Մինչդեռ խմբակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի բացառում ճնշումների հավանականությունն այս փուլում, քանի որ իշխանությունը տարբեր հարթակներով ընդդիմությանը հորդորում է առաջիկա նիստին ներկայանալ, որտեղ Վանաձորի հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը պիտի հաստատվեն: Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկա նիստին նաեւ համայնքի ղեկավարի ընտրության հարցը դրվի: «Այս երկրում որեւէ մեկը որեւէ գարանտիա չունի, քանի որ ոչինչ չի կատարվում ըստ օրենքի, ես չեմ կարող հստակ եզրակացություն անել:

Ամեն ինչ ավելի շատ կապված է կամքի հետ, այլ ոչ թե օրենքի: Եթե կուզեն` կլինի, եթե չուզեն` չի լինի: Ավագանու նիստերի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրված: Նիստերը չեն կայանում, ապօրինի նիստերի ուղղությամբ ցանկանում են աշխատանքներ տանել, սակայն որեւէ քայլ չի արվել»: Հարցին` իսկ ե՞րբ է հանվելու համայնքապետ ընտրելու նիստի արգելքը։ Ասլանյանն ասաց. «4 տարով է եղել արգելանքը, 4 տարին անցել է, բայց չեմ կարող ասել, թե երբ կհանվի արգելանքը: Եթե լինի նիստ, մենք մեծամասնություն ենք: Էնտեղ մենք ենք` չկան իրենք: Եթե որոշենք, որ մասնակցելու ենք պրոցեսին, կառաջադրվեմ: Բայց քանի որ օրենքով չեն շարժվում մարդիկ, ես էլ չեմ կարող հստակ ասել, թե ինչ կլինի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 18. 12․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր