Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

23 դեկ 2025 09:03

Երկրի խնդիրները լուծելու փոխարեն նախընտրական քասթինգներ է անում․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Անցած շաբաթ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության 4 նիստ է անցկացրել՝ 2026 թ. նախընտրական ցուցակի թեկնածուներին գրանցել-չգրանցելու համար։ Նիստերը տեւել են 4.5 ժամ, 5 ժամ, 6 ժամ, իսկ վերջինը՝ շաբաթ օրվանը, 8.5 ժամ։ 

Կարելի է կարծել, թե երկրում ոչ մի խնդիր ու չլուծված հարց չկա, ուստի կառավարության ղեկավարն ու իր թիմը նվիրվել են կուսակցական աշխատանքին, ընդ որում՝ 6 ամիս անց կայանալիք ընտրությունների թեմայով։ 

Ոչ մի պետության ղեկավար, որի երկրում այսքան խնդիրներ կան կուտակված, նման շռայլություն իրեն թույլ չէր տա։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեկ-երկու ամսից, երբ ընտրությունների շունչն իրեն զգացնել կտա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր