Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության          Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ       Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ    

23 դեկ 2025 14:05

Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է

Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես էԱջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից մեկն է, որի պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի և ավելի: Սա շատ բարդ աշխատանք է, 2026 թվականին բյուջեից 2 միլիարդն էլ նախատեսել ենք ինժեներ տեխհսկողի մրցույթի համար, ով պետք է շատ որակով ու նմանատիպ աշխատանք կատարած մասնագետ լինի: Ավելի լավ է ժամանակ ծախսենք, բայց պատրաստված լինենք: Այս մասին այսօր՝ ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները չեն սկսվում:

Ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի մյուս հարցին, թե ինչո՞ւ է Աջափնյակի մետրոյի կայարանի աշխատանքներին ուղղված 9.6 միլիարդը դարձել 1.4 միլիարդ, և որտե՞ղ է օգտագործվել մնացորդ գումարը, Ավինյանը պատասխանեց, որ գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնման համար:

«Քանի որ դրանք տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, կարելի է ասել գնացել է ոլորտային նույն ուղղության առաջխաղացման համար»,-եզրափակել է նա:

Արձագանքելով Ավինյանի պատասխաններին՝ Աննա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ պլանավորման խնդիր է տեսնում, քանի որ կարելի էր այդ գումարը ի սկզբանե տրամադրել տրանսպորտին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր