Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

24 դեկ 2025 15:03

Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Daewoo»-ն. կա տուժած

Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Daewoo»-ն. կա տուժածԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 14/2 հասցեի մոտ բախվել են «Tesla», «Mercedes» և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Tesla»-ն եղել է կայանված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր