Հայկ Մարությանը ԱԺ ընտրություններին կմասնակցի «Նոր ուժ» կուսակցությամբ
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այո, մեր թիմով, այն է՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, մասնակցելու ենք ընտրություններին»,- հայտարարել է Հայկ Մարությանը՝ նշելով, որ առաջիկայում կլինի համագումար, իսկ ծրագիրն արդեն մշակել են։
Նախկին քաղաքապետը հավանական է համարել, որ այս հայտարարությունից հետո ՔՊ-ն ակտիվացնի ֆեյքային գրոհը։ «Հեսա ՔՊ-ն՝ իր այդ ֆեյքերի ֆաբրիկան, խոդ է տալու, ո՞նց, Հայկը, ախր, Քոչարյանի հետ է հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոն է, Չեխիայի շպիոն է, սաղ տները այնտեղ է, երեխեքը Չեխիայի քաղաքացի են, սաղին ազատել է բանակից, չնայած կես աղջիկ են, կեսն էլ 18 տարեկան չկան։ Մի խոսքով խոդ եք տալիս այդ ամենը, ադրբեջանական բենզինը ստացել եք, սաղ ֆեյք նյուզերը, խոդ տվեք, մինչև այս տոները անցնեն»,- ասել է Մարությանը։
