Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին, վարորդը մшհացել է       Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին    

26 դեկ 2025 14:13

Շիրակում երթուղային միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա տուժած

Շիրակում երթուղային միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա տուժածԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանը, իր վարած Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ալլա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր