«Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ          Կրшկել են Գյումրիում դաջվածքներ անողի աչքին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց       Բացահայտվել է Ուկրաինայի պատգամավորների մի խումբ, որ շահույթ է ստացել քվեարկելուց    

27 դեկ 2025 17:31

Չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում

Չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում2026թ կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, բայց ներգրավված եմ լինելու նախընտրական ակտիվ քարոզարշավին և կազմակերպչական աշխատանքներին, իսկ հետագայում իմ գործունեությունը շարունակելու եմ գործադիրում կամ պետական այլ մարմիններում։Այս մասին գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման օրից ի վեր, որպես կուսակցության հիմնադիր անդամ` բարդ, պատասխանատու և բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ճանապարհ եմ անցել, լինելով իմ թիմի գաղափարների, արժեքների կրողը` մշտապես պայքարել եմ Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության և արդարության վերականգնման համար։

Հեղափոխությունից հետո, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իմ առաքելությունը եղել է մեկը` ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության ամրապնդման` ամեն գնով։

Շարունակելով հավատարիմ մնալ այդ արժեքներին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ 2026թ կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, բայց ներգրավված եմ լինելու նախընտրական ակտիվ քարոզարշավին և կազմակերպչական աշխատանքներին, իսկ հետագայում իմ գործունեությունը շարունակելու եմ գործադիրում կամ պետական այլ մարմիններում։

Ձեր զանգերին, բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան` կասեմ, որ այն արժեքները, որը դեռ 10 տարի առաջ միավորել է ինձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անփոփոխ են և իմ քաղաքական թիմի հետ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզին և հարազատ Գյումրիիս` մշտապես հոժարակամ լինելով հանուն համընդհանուր շահի` առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր