Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

27 դեկ 2025 19:17

«Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ

«Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Հ․-ն իր վարած «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել այն։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Փրկարարները ու պարեկները այնքան արագ եկան ու օգնության հասան, որ մնացինք զարմացած։ Էս ձյուն, ձմեռ եղանակին, լավ կլիներ, որ ճանապարհն սպասարկող ընկերությունը նույնպես նման ձև աշխատեր, ոչ թե ճանապարհը պատվեր ձյան շերտով, մերկասառույցով ու նման վթարներ լիներ։

Պարեկները նաև առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, իսկ փրկարարներն էլ իրենց ավտոմեքենայով առանց մեկ րոպե անգամ մտածելու օգնեցին ուղղենք ավտոմեքենան, ինչի համար ուզում ենք շնորհակալություն հայտնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր