Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

29 դեկ 2025 21:13

Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել

Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվելԴեկտեմբերի 29-ին Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հարձակվել։ Բոլորը ոչնչացվել են, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի կամ վնասների մասին հաղորդագրություններ չկան։

«Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի վերջնական անցումը պետական ահաբեկչության քաղաքականությանը։ Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումից հետո»,-նշել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր