Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան          Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից       Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել    

30 դեկ 2025 15:11

Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. Factor

Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամանորի առթիվ նվեր է ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գրիգորյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից։ Դեսպանությունը նրան վիսկի է նվիրել (Chivas Regal, 25 year old, 0.7 L): Գրիգորյանը ալկոհոլային խմիչքի արժեքը 252 հազար դրամ է գնահատել։ Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։

Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փոխանցեցին, որ նվերի հաշվառումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն է որոշելու ինչ եղանակով տնօրինել պաշտոնյայի նվերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր