Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է          Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում, շենքեր ու տներ հոսանքազրկվել են       10 կարևոր բան, որ պետք է հասցնել անել մինչև Ամանոր    

31 դեկ 2025 19:35

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում, շենքեր ու տներ հոսանքազրկվել են

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում, շենքեր ու տներ հոսանքազրկվել ենԱյսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Այս պահին հրշեջներին հաջողվեց մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի վայրում աշխատել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նախ մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր