Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, այցը կրել է մասնավոր բնույթ          Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում       Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուն 2026 14:12

Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է ազգային անվտանգությունն ապահովելու համար

Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է ազգային անվտանգությունն ապահովելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է Ազգային անվտանգության ապահովման համար, այլ ոչ թե նրա օգտակար հանածոների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու նպատակով: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Ոչ թե հանքանյութերի համար։ Մենք այնքան շատ հանքային հանքավայրեր և նավթ ունենք։ Մենք ավելի շատ նավթ ունենք, քան աշխարհի որևէ այլ երկիր։

Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասել է Թրամփը՝ լրագրողների հետ խոսելով Մար-ա-Լագո կալվածքում։

«Եթե նայեք Գրենլանդիային՝ ափի երկայնքով, ապա այնտեղ ամենուր ռուսական և չինական նավեր են։ Այն մեզ պետք է Ազգային անվտանգության պատճառով։ Մենք պետք է այն ունենանք»,-ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։

Ընդ որում, նա արհամարհական է արտահայտվել կղզու գործերում Դանիայի դերի մասին։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Կոպենհագենը չի հատկացնում այդ նպատակների համար անհրաժեշտ միջոցները և չի ապահովում Գրենլանդիայի «ռազմական պաշտպանությունը»:

«Նրանք ասում են, որ Դանիան այնտեղ է եղել նաև 300 տարի առաջ, [նշում են] նավը կամ նման մի բան։ Դե, մենք, վստահ եմ, նույնպես այնտեղ նավերով ենք եղել»,-նշել Է Թրամփը։

«Մենք ստիպված կլինենք կարգավորել այս ամենը»,-ընդգծել Է Թրամփը՝ չմանրամասնելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր