Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ավտոքարշակի վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել          Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 1-ին    

09 հուն 2026 14:03

Ռուս-իրանական հարաբերություններն ապրում են իրենց պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը

Ռուս-իրանական հարաբերություններն ապրում են իրենց պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը«Ռազմական և անվտանգության հարաբերությունները Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվում են, բայց մանրամասները քննարկելը տեղին չէ», - հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին` ТАСС-ի փոխանցմամբ։

«Ռուս-իրանական հարաբերություններն ապրում են իրենց պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը՝ ընդգրկելով երկու երկրների միջև համագործակցության բոլոր կարևոր ոլորտները։ Կարևոր կետը, որին մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք, այն է, որ նախ՝ իրանա-ռուսական հարաբերություններն իսկապես համապարփակ են, այսինքն՝ մենք գտնվում ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական և անվտանգության ոլորտներում հարաբերությունների լավագույն պատմական վիճակում», - ընդգծել է Ջալալին՝ գնահատելով Մոսկվայի և Թեհրանի միջև 2025 թվականի երկխոսության արդյունքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր