Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 17-ի համար       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 հուն 2026 13:00

Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա

Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանաԵրևանի քաղաքապետարանը հիմա կենտրոնացած է օդի որակի խնդրի ավելի վերլուծական տվյալներ տալու և այդ վերլուծական տվյալների հիման վրա ենք մեր գործողությունները կատարելու։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մենք օդում ինչ որ մի մակարդակի վրա, ինչ որ մի բարձրության վրա ունենք վատ օդի ցուցանիշներ, երբ այդ բարձրությունից ինվերսիոն շերտով այդ շերտը իջնում է քաղաքի ու ամբողջ Արարատյան գոգավորության վրա՝ և Երևանում, և Արտաշատում, և Վեդիում, և Փոքր Վեդիում նաև Թուրքիայի տարածքներում՝ Արարատյան գոգավորությունում մենք ունենում ենք նմանատիպ խնդիր։ 

Միանշանակ մենք ունենք հնարավորություն այս կանխատեսումների հիման վրա իրականացնել գործողություններ։ Կան բաներ, որ ինտուիտիվ մակարդակով մեզ թվում է, որ եթե անենք՝ օդի որակը կբարելավվի, օրինակ մեզ թվում է՝ եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա, դա իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է Սարաևո քաղաքը, որն ավելի շատ անտառ է, հետո քաղաք, բայց այնտեղ էլ ցուցանիշները խայտառակ բարձր են ու կանաչապատման աշխատանքները արդյունք չեն տալիս»,-ասաց նա՝ ընդգծելով, որ արհեստական բանակնությամբ կատարվելու են կանխատեսումներ, որոնց հիման վրա էլ մշակվելու են գործողությունների պլան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր