Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

13 հուն 2026 12:33

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝ 
Հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13- ին կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր