Այնքան, ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի, կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ. Փաշինյան          Հայաստանը միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ       Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարող է դատապարտվել մինչև տասը տարվա ազատազրկման    

14 հուն 2026 14:04

Հայաստանը միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ

Հայաստանը միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամՄենք միանշանակ ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Եվ Հայաստանը գնում է ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով: Այդ մասին այսօր  «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ. այո՛, աներկբա և միանշանակ: Ինչպե՞ս ենք դա պատկերացնում. մենք մեզ հաշիվ ենք տալիս, և նախորդող շրջանի փորձն էլ ցույց տվեց, որ որևէ երկրի աշխարհաքաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ չեն ընդունում ԵՄ անդամ: Դրա համար կա մի շատ մեծ ու կարևոր նախապայման՝ երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին՝ գոնե 97, 98, 99 տոկոսով: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք շատ ամուր և հստակ պետք է գնանք Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»,- նշեց է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է որոշել, որ այլևս չի ընդլայնվում, բայց կարող է նաև հակառակը տեղի ունենալ: 

«Երբ մենք համապատասխանում ենք ստանդարտներին, ունենք երկու տարբերակ՝ կամ մեզ ընդունում են ԵՄ անդամ, կամ մեզ չեն ընդունում»,- նկատեց նա:

ՀՀ Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ ՀՀ-ն երկու դեպքում էլ շահած է դուրս գալիս. մի դեպքում դառնում է ԵՄ լիարժեք անդամ, մյուս դեպքում չի դառնում անդամ, սակայն լինում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող, ժամանակակից պետություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր